ԿարևորՀասարակություն

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական տվեց. ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն

Սահակ Մինասյանը Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկումների արդյունքում հրաժարական է տվել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից: Այսօր Գյումրիում ասուլիսի ժամանակ հայտնեցին նրանք:

Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի լուծումը հետևյալն է՝ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Նախարարը հայտնեց, որ երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

Ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Շիրակի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ ու քաղաքացիական ակտիվիստներ բուհի հանրապետական ռեկտորի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Back to top button