Հասարակություն

Ձայնդ լսելի դարձրու. դարձիր Հանրային ռադիոյի հաղորդավար

Ձայնդ լսելի դարձրու

Հայաստանի Հանրային ռադիոն շարունակում է ժամանակակից շունչ և ռիթմ հաղորդել եթերին և հայտարարում է ռադիոհաղորդավարների մրցույթ:

Թեկնածուներին ներկայացվող պահանջները՝

• Տարիքը՝ 24-ից բարձր,

• Բարձրագույն կրթություն,

• Լրագրողական և խմբագրական հմտություններ,

• Հայերենի գերազանց իմացություն,

• Գրագետ խոսք և գեղեցիկ առոգանություն:

Լավագույն թեկնածուները հնարավորություն կստանան աշխատելու Հանրային ռադիոյում:

Ձեր հայտերը ուղարկեք [email protected] էլ.հասցեով: Նամակին անհրաժեշտ կցել CV-ն, ինչպես նաև նշել Facebook-ի ձեր անձնական էջի հղումը և ձեր հրապարակված նյութերի հղումները ( եթե այդպիսիք կան ): Անպայման նշեք ձեր հեռախոսահամարը:

Հայտեր լրացնելու վերջնաժամկետն է մայիսի 31-ը:

Back to top button