ԿարևորՔաղաքական

Առաջին օրարերկյա խոշոր շփումը


Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնեց Սոչի, որտեղ այսօր նախատեսված էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները: Գագաթաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի շարք հանդիպումներ ունեցավ Եվրասիական տնտեսական տարածքի իր գործընկերների հետ: Հանդիպումներից առանցքայինը թերեւս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էր:

Ի դեպ՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանին առաջինը շնորհավորական հեռագիր է ուղարկել հենց ՌԴ նախագահը։

Փաշինյանի հետ նա ունեցել է նաեւ հեռախոսազրույց: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն էին հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Այսօր արդեն հերթը խորացված եւ մանրակրկիտ զրույցինն էր:

Եթե այստեղից հայերը շատ ուշադիր հետեւում են, թե ովքեր միմյանց ինչպես բարեւեցին եւ ինչ խոսեցին, ապա այնտեղ՝ Ռուսաստանում բնակվող հայերը պարզապես սպասում էին ՀՀ նորընտիր վարչապետին:

 

Back to top button