Քաղաքական

Վերջը լավ ա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը  Հայաստան եկավ որպես  14-րդ վարչապետ: Անկուսակցական Կարապետյանը  հեռանում է որպես ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ:

ՀՀԿ-ականներ դարձան նաև իր ձևավորած տեխնոկրատների կառավարության անդամների մեծ մասը:

Կարապետյանին  հասարակությունն ընդունեց, իր իսկ ձևակերպմամբ,  «դրայվով ու դուխով»: Այսօր, սակայն, հասարակության  վերաբերմունքը փոխվել է:

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման  մեկ տարի յոթ ամիսը «Ռադիոլուրն» է ամփոփել:

«Դուխով», ինչպես ինքն է ասում, ու  «դրայվով», ինչպես իրեն են ասում,  Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 13-ին: Նա ձևավորեց տեխնոկրատների կառավարություն, իր հետ գործադիր բերեց, ինչպես ինքն է ասում, կուշտ աչքով մարդկանց:Վարչապետ նշանակվելուց հետո երկար ժամանակ քննարկվում էր Կարեն Կարապետյանի հետ կապված ամեն ինչ՝ հագուկապից մինչեւ շարժուձեւ։ Այնքան, որ  լրագրողներն ուղիղ հարց տվեցին վարչապետին՝ ո ՞ վ է զբաղվում իր իմիջով։ Պատասխանն ավելի քան անկեղծ էր: «Դուք ո՞ւմ վրա եք կասկածում»:

Կարեն Կարապետյանն իր հետ կառավարություն մի շարք  նորամուծություններ բերեց։ Օրինակ՝ ներդրեց հանձնարարականների ինստիտուտը։ Կառավարության ամեն նիստի սկզբում մի քանի պարտադիր  հանձնարարություններ է տալիս։ Չի մոռանում նաև նիստն ավարտել՝ ներկաներին  լավ տրամադրություն մաղթելով:Գործադիրի անդամներից  Կարեն Կարապետյանը նախ պահանջեց, հետո սովորեցրեց  մտքերը լակոնիկ ձևակերպել: Ծույլ պաշտոնյաների հանդիպեց, բայց չզարմացավ։ Զարմանալու այլ առիթ ուներ:

«Մարզերի համաչափ զարգացում», «Չեմպիոն համայնքներ», «Մաքուր Հայաստան», «Գյուղացուց ֆերմեր». հենց այս ճանապարհին էր, որ Կարեն Կարապետյանը պարզեց, զարմացավ:

Կտրուկ գործողությունների փորձեց գնալ, հրապարակային հայտարարեց. «Արման ողնաշարը ջարդում եք»:

2017-ին  Հայաստանի կառավարությունը 7,5 տոկոս տնտեսական աճ գրանցեց եւ, ի դեպ, առանց կախարդական փայտիկի:

Խոստովանեցին՝ թվերը խոստումնալից են, սակայն քաղաքացին խոստումնալից թվերի ազդեցությունն իր վրա չզգաց:

Այսօր արդեն ՀՅԴ կոալիցիայում չէ, քաղաքացիները՝ դժգոհ Կարեն Կարապետյանի կառավարությունից:

Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նա վարչապետ չաշխատեց ընդամենը վեց օր: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարապետյանը կրկին ղեկավարեց կառավարությունը՝ միայն թե պաշտոնակատարի կարգավիճակում:  2017-ի նույն այս օրերին իր հասեցին հնչող սիրո խոստովանություններին արձագանքեց՝ «վերջը լավ ա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»:

Մինչ իրենց տուն գնալը, սակայն, Կարեն Կարապետյանը հասցրեց նաև նվագել, սելֆի անել ու սկուտեր քշել արցախցի իր պաշտոնակցի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button