Քաղաքական

Պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ. Արա Բաբլոյանի հայտարարությունը

Վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ։

«Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Նմանատիպ   գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող  տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»,-ասվում է հայտարարությունում:

Back to top button