ԿարևորՔաղաքական

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ այսօր հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, ոպ սա գիտակված որոշում է,  դրա հիմքում երկրի անվտանգությունն ու կայունությունն է , նշել է Շարմազանովը։

Նա նշել է, որ խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կհայտնի դիրքորոշում։

«Քաղաքականությունը ոչ միայն հաջողություն է, այլեւ անհաջողություն։ Մեր համար կարեւորը երկրի կայունությունն է։ Թեկնածու չառաջադրվելով մենք խուսափում ենք առճակատումից, անկայունությունից, սա է ճիշտ ճանապարհը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

Նա նաեւ նշել է, որ «ՀՀԿ- ն կայացած, միասնական, ուժեղ, պետականամեը, ազգային- պահպանողական կուսակցություն է եւ ովքեր ցանկանում են գուժել ՀՀԿ վախճանը, չարաչար սխալվում են»։

Back to top button