Հասարակություն

«Սև հովազ»-ը միանում է համաժողովրդական շարժմանը


«Սև հովազ» ռազմայարենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը երեկ Հանրապետության Հրապարակում հայտարարել է համաժողովրդական շարժմանը միանալու մասին:

Այսօր նա մի խումբ վետերան ազատամարտիկների հետ դպրոցական դասադուլավորների կողքին էր և հետևում էր քայլերթին, որպեսզի անկարգություններ թույլ չտրվեն:

Նա ասաց, որ չպետք է խանգարվի փողոցի երթևեկությունը և թույլ չտրվի  առանց պետհամարանիշների մեքենաների երթևեկությունը: Ռուստամ Գասպարյանը շեշտեց, որ շարժմանը միացել են  հասարակական կառույցի տղաները:

Նրանց չպետք է շփոթել «Սև հովազ» գումարտակի պայմանագրային զինծառայողների հետ: Իրենց զինվորները հիմա սահմանն են պահում:

Back to top button