ԿարևորՔաղաքական

Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ավարտվեց Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը։ Այն տեւեց շատ կարճ։ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը: Եթե այդ տոնով պետք է խոսեք, մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհնարապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին։

«Դրանք բանակցություն չի, դա երկխոսություն չի, դա ուլտիմատում է, շանտաժ` պետությանն ու օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի մեկից: Եթե պետք է այդ տոնով ինձ հետ խոսեք, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երբ Փաշինյանը հակադարձեց, որ բազմահազար քաղաքացիներ են դուրս եկել, Սերժ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի անունից 7-8 տոկոս ձայն տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու և նշեց, որ այլևս ցանկություն չունի շարունակելու խոսակցությունը. «Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում` ցտեսություն»,- ասաց Սարգսյանը, իսկ դիմելով լրագրողներին էլ ասաց. «հետևություն արեք»:

Փաշինյանը հավելեց, որ սա ևս մեկ ապացույց էր, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Back to top button