Հասարակություն

Հանրային քննարկում Արմավիրի մարզի համայնքների խոշորացման վերաբերյալ

Այս տարի համայնքների խոշորացում է նախատեսվում նաև Արմավիրի մարզում:

Որ համայնքները կմիավորվեն, ինչպիսի համայնքային փնջեր կձևավորեն և որը կլինի համայնքային կենտրոնը՝ դեռ պարզ չէ:

Այս հարցն առայժմ քննարկման փուլում է և մարզում կազմակերպվում են հանրային լսումներ:

 

 

Մինչև  կառավարության համայնքների խոշորացման վերաբերյալ ծրագրի իրականացումը, Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը  Եվրասիա համագործակցութայն հիմնադրամի «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը»  ծրագրով հանրային լսումներ են կազմակերպել  Արմավիրի մարզի  տարբեր համայնքների բնակիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:


Հանրային լսումները նպաստում են փնջերի ճիշտ ձևավորմանն ու համայնքային կենտրոնի ընտրությանը համայնքների զարգացման և ուժեղացման տեսակետից:

Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն  Նաիրա Առաքելյանը նշեց, որ մեթոդաբանությունն այնպես է ընտրվել, որպեսզի հաշվի առնվի ամեն ինչ և ըստ այդմ էլ վերլուծություն արվի:

Օրեր առաջ կայացած հանրային քննարկմանը մասնակցել են Բաղրամյանի 15 համայնքի մի քանի բնակչ:  Այս համայնքներից 7-ը  համեմատաբար ավելի երիտասարդ  գյուղեր են,  որտեղ վերջին տարիներին  տնտեսության զարգացման  որոշակի շարժ է  սկսվել հողերի օտարման արդյունքում, մյուսներն ավելի հին բնակավայրեր են, որոնց թվում են նաև հնագույն մայրաքաղաքներ Երվանդաշատն ու Բագարանը:

Հանարային քննարկումներում բնակիչները կարծիք են հայտնում սահմանակից գյուղերի հնարավորությունների, ենթակառուցվածքների,  ուժեղ և թույլ կողմերի մասին: Երվանդաշատի բնակիչը դեմ չէ այլ համայնքային կենտրոն ունենալուն,  բայց Երվանդաշատ անվամբ:

Երվանդաշատը  Բագարան, Կողբավան, Արտամետ, Վանանդ գյուղերին հարակից է, բայց փոքրիշատե ավելի  զարգացած: Զարգացման փուլում է նաև Տալվորիկը: Բաղրամյանի տարածքի անմշակ հողերը խոշոր տնտեսվարողների կողմից օտարվելուց հետո   տեղական  բյուջեի մուտքերը սկսեցին ավելանալ և ներդրումներ  արվել գյուղերում: Գյուղերի միավորման դեպքում Տալվորիկի բնակիչները մտավախություն ունեն  տեղական  բյուջեի կառավարման հարցում, որը   կուղղվի մյուս համայնքներին  ու գյուղը դարձյալ հետընթաց կունենա:

Տալվորիկում վերջին տարիներին կառուցվել են խմելու և ոռոգման նոր ջրագծեր, անցկացվել է բնական գազ: Առաջիկայում ակնկալվում է մանկապարտեզի, առողջապահական կենտրոնի, առևտրի կենտրոնի կառուցում: Բաղրամյանի տարածքի մի քանի գյուղեր, որոնք գտնվում են նույն ճաապարհի վրա չունեն  երթուղին սպասարկող հասարակական տրանսպորտ: Հանրային քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ  Բաղրայանի տարածքի գյուղերի խոշորացման դեպքում մի քանի համայնքներ կարող են անտեսվել և կավելանա արտագաղթը՝  դատարկելով գյուղերը:

Տալվորիկում  այժմ 46 տնից 10-ի դռները փակ են: Տալվորիկում ապրում է 181 բնակիչ: Կողբավանում ավելի քիչ բնակիչ կա՝ 138 մարդ: Նրանք ըստ  համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանի, միայն ձմռան ամիսներին չեն մնում գյուղում, ասում է՝ ոռոգման ջրի հետ գալիս են, ջրի հետ գնում: Այս գյուղում չկա դպրոց ու մանկապարտեզ,  երեխաները հաճախում են հարակից Վանանդի դպրոց:

Համայնքների խոշորացման և միջհամայնքնային միավորումների ձևավորման հայեցակարգով խոշորացվող համայնքներում կավելանան ֆինանսական ռեսուրսները, որը հնարավորություն կտա համայնքային ծրագրերի իրականացմանը:

Հանրային լսումներ անցկացվել են նաև  Արմավիրի տարածքի 37 գյուղից 11-ում, իսկ այսօր  լսումներ են կազմակերպվել Վաղարշապատի տարածքի համայնքների բնակիչներ հետ:

Հանրային լսումներից հետո կարծիքները հավաքագրվում, համայնքային ֆինանսիստների միավորման  ու հետազոտական ռեսուրսների  կովկասյան կենտրոնի  կողմից ուսումնասիրվում են, մշակվում և ներկայացվում տարածքակին կառավարման և զարգացման հիմնադրամ:

Back to top button