Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնրոշման իրավունքի ճանաչումն է. Բակո Սահակյան

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնրոշման իրավունքի իրացման փաստի եւ դրա արդյունքերի ճանաչումն է: Այսօր Արցախի խորհրդարանում հայտարարել է նախագահ Բակո Սահակյանը:

Անցած տարվա փետրվարին ընդունված նոր Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահը առաջին անգամ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ժողովրդի ընտրյալներին:

Մոտ մեկժամյա ելույթից  առանձնացնենք հակամարտության կարգավորմանն առնչվող շեշտադրումները:

 

Back to top button