ԿարևորՔաղաքական

Այս շարժումով արժանացել ենք տներում քնելուն․ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ավարտվեց հանրահավաքը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթով կանցնեն Երևանի փողոցներով, նորից կվերադառնան հրապարակ: Երթի ուղին Փաշինյանը չհրապարակեց: Նա կոչ արեց միանալ երթին, անպայման գիշել տներում, առավոտյան ժամը տասին դուրս գալ փողոց:

«Այս շարժումով մենք արժանացել ենք այս գիշեր տներում քնելուն»,-ասաց Փաշինյանը:

«Վաղը՝ ժամը 10:00-ին ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից նորից մեր գործողությունները կսկսեն ու կեզրափակվեն Հանրապետության հրապարակում», նշեց Փաշինյանը։

 

Այժմ երթի մասնակիցները քայլում են:

Back to top button