ԿարևորՔաղաքական

Տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները ԱԺ-ում են․ Մարուքյան

«Ես տեղեկություն ունեմ, որ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներն այստեղ են ու նիստը գումարվելու է»,-լրագրողների հետ զրույցում ԱԺ շենք մուտք գործելուց առաջ  ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե խմբակցության պատգամավորները մասնակցելու են նիստին, Մարուքյանը նշեց. «Եթե մինչև այդ որևէ բան չլինի, կարծում եմ, պետք է մասնակցել ու դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրվի»:

Ընդհանրապես նիստին չմասնակցելու տարբերակին Մարուքյանը դեմ է, համարում է, որ դա ՀՀԿ-ի ամենասիրած ու ամենաձեռնտու տարբերակն է.

«Ես կարծում եմ, եթե նիստ է գումարվում ու մենք չենք մասնակցում, դա նշանակում է՝  մենք թույլ ենք տալիս, որ Սերժ Սարգսյանն ընտրվի առանց իրեն ուղղված որևէ խոսքի, ասելիքի, որը բխում է  ՀՀ քաղաքացիների սրտերից»:

Back to top button