ԿարևորՔաղաքական

Մարուքյանը խնդրեց այլևս բարեփոխումներ չանել

Խորհրդարանի հատուկ նիստում, մտքերի փոխանակաման փուլում, ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ ինքը քննադատել է այս բարեփոխումները, բայց պարզվում է` այն մեկ դրական կողմ ունի, առաջին անգամ Սերժ Սարգսյանին կարող է հարցեր ուղղել:

«Ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք մարմիններ, որոնք այս երկրի հետ ոչ մի կապ չունեն, և հիմա իրենք կարող են թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա իրականում, ինչ տեղի է ունենում: Այնպիսի քաղաքական համակարգ է, որ ում ինչ ասում ես, ասում է` ես կապ չունեմ, ու Ձեր նկարն է ցույց տալիս»:

Մարուքյանը նշեց, որ խոսում են բարեփոխումների մասին, և խնդրեց այլևս բարեփոխումներ չանել, քանի որ ինչքան արել են, ՀՀ-ն ռեգրես է ապրել:

«Ձեր առողջապահության նախարարն ամեն ինչ մտածում է, որ վատ լինի, տրանսպորտի նախարարին թվում է, թե այս երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է, որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով իրենք եկել են ասելու, որ դեմ են Սերժ Սարգսյանի  երրորդ պաշտոնավարմանը:

Back to top button