ԿարևորՔաղաքական

Նիդեռլանդների խորհրդարանում կրկին բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև երկրի պետքարտուղարին առաջարկել այցելել  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնում է NLTimes-ը:

Երկրի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ապրիլին ներկա գտնվեն Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։


Երկու բանաձևերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։

Back to top button