ԿարևորՄիջազգային

Հրաձգություն Ֆլորիդայի ավագ դպրոցում․ կա17 զոհ

Ֆլորիդայի Բրոուարդ շրջանի շերիֆը պաշտոնապես հաստատել է, որ դպրոցում հրաձգության հետևանքով 17 մարդ է զոհվել։ Նշվում է, որ 12 անձիք զոհվել են դպրոցի ներսում, 2-ը՝ դպրոցի սահմաններից դուրս, 1-ը՝ փողոցում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։ Դեպքը տեղի է ունեցել Փարքլենդի ավագ դպրոցներից մեկում։


Կասկածյալ՝ 19-ամյա Նիկոլաս Քրուզը ներկայում ձերբակալված է։ Դեռահասը բացառվել է դպրոցից կարգապահական պատճառներով։

Մանկավարժներից մեկը նրան անվանել է խնդրահարույց դեռահաս։

Back to top button