Հասարակություն

Ադրբեջանագետը՝ ադրբեջանցի լրագրողի սենսացիոն գրքի մասին

Ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրաիմովը, որը  բնակվում է Լոնդոնում, «35 նամակ որդուս» վերնագրով գիրք է հրատարակել՝ պատմելով, թե ինչպես նախորդ դարի 80-90 ական թվականներից իր սիրելի Բաքուն կորցրեց իր դեմքը: Գրքում պատմվում է, թե ինչպես Նախիջևանից Ալիևների ընտանիքը ժամանեց Բաքու ու գլխիվայր շուռ տվեց ամեն լուսավորը, որ կար այդ քաղաքում:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարում է ներկայացրել այդ գրքի բովանդակությունը:


Հեղինակը Բաքվում տիրող իրավիճակը, հայկականի կոտորածները ներկայացնում է բոլոր կողմերից, նաև այն, թե ինչպես էին որոշ ադրբեջանցիներ օգնում, որոշներն էլ մատնում հայերին:

Ինչո՞ւ է Իբաիմովը գրել այս գիրքը։ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ, նա դա արել է իր խղճի համար:

Բաքվում այս գրքի մասին որևէ տեղեկատվություն չկա՝ ասում է ադրբեջանական կայքերին մշտապես հետևող ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Նման հանդգնության  դեպքում յուրաքանչյուր ոք Ադրբեջանում կարժանանա բանտարկության, կամ լավագույն դեպքում ազգայնականների բռնաճնշումներին՝ ասում է՝ մատնացույց անելով  Աքրամ Այլիսլիի դեպքը:

Ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրաիմովի  «35 նամակ որդուս» գիրքը, ի դեպ, լույս է տեսել ռուսերենով եւ անգլերենով։ Ըստ Անժելա Էլիբեգովայի, ցանկացողները կարող են այն կարդալ օն-լայն տարբերակով:

Back to top button