Հասարակություն

Տոլման ադրբեջանականան կերակրատեսակ է ճանաչվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում «Տոլմա»-ն ադրբեջանական կերակրատեսակ  է ճանաչել:

Նման որոշում է ընդունվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանի շրջանակներում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

Դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է նաև քոչարին՝ որպես հայկական պար:

Back to top button