Հասարակություն

Ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված օրինագիծը՝ ԱԺ քառօրյայում

Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է վերջին շրջանի աղմկահարույց նախագծերից մեկը:

Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել ընտանեկան բռնության կանխարգելմանը նվիրված օրինագծին:

Փոփոխություններ անվանումից մինչեւ բովանդակություն. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծից համատարած դժգոհությունները հանգեցրեցին լայնամասշտաբ փոփոխությունների:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ  ընտանիքում համերաշխության վերականգնման մասին». ահա նման անուն ունի այն փաստաթուղթը, որը հայտնվեց խորհրդարանի օրակարգում:

Այն պատգամավորներին ներկայացնելու պատասխանատու գործը վստահվել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:

Հանրապետական պատգամավորների շրջանում առկա մտավախությունները փարատվել են նաեւ միջկուսակցական քննարկումների արդյունքում՝ ասում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա նախագծի հարակից զեկուցողն է: Փաստաթուղթն ավելի ընդունելի է դարձել խորհրդարանական մեծամասնության համար:

Սակայն այսքանը բավարար չէր պատգամավորներին հասկանալու կառավարության զիջումների չափը: Փոխնախարարից նրանք պահանջեցին ավելի հստակ, կենցաղային օրինակով ներկայացնել զիջումները։

քննարկումից մի հատված

Վերջին արձագանքողը պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն էր: Կարելի է ենթադրել, որ կառավարության զիջումները գոհացրել են նաեւ դաշնակցություն խմբակցությանը: «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց բացառապես իր անձնական կարծիքը՝ չիմանալով, թե ինչ որոշում օրինագծի վերաբերյալ կընդունի խմբակցությունը:

Առաջարկն արդեն վեր հանեց նոր խնդիրներ, որոնց լուծմանը կողմնակից է պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Սրանք արդեն այլ կարգավորումներ են: Իսկ ընտանեկան բռնությանը վերաբերող նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում կքննարկվի արդեն հաջորդ շաբաթ, ինչպես երեւում է, առանց լուրջ հակադրությունների եւ ընդվզումների:

Back to top button