Հասարակություն

Վերջին հրաժեշտ՝ Լեւոն Պարոնյանին

Այսօր՝ Հեռուստատեսության համաշխարհային օրը վերջին հրաժեշտը տվեցինք հայկական հեռուստատեսության նվիրյալ Լեւոն Պարոնյանին։

 

 

Լեւոն Պարոնյանի մահվան մասին իմացանք այսօր առավոտյան։ Անակնկալ էր։ Գիտեինք, որ հիվանդ է, բայց կարծում էինք, որ միշտ մեզ հետ կլինի, իր քմծիծաղի նմանվող ժպիտով։ Կարծում էինք, որ միշտ մեզ հետ կլինի, քանի որ նման բարի մարդկանց կարիքը միշտ ունենում ենք։ Չկա հեռուստատեսությունում, ռադիոյում  աշխատող մեկը, որը չճանաչեր Լեւոն Պարոնյանին, նրա, այսպես ասենք, դասերը առած չլիներ։

Միշտ բարյացակամ, միշտ պատրաստակամ՝ խորհուրդ տալու, սխալները շտկելու՝ ասում է Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը։ Լեւոն Պարոնյանի հետ համատեղ աշխատանքի տարիները այսօրվա պես է հիշում, թեև միասին աշխատել են 2011-2013 թվականներին: Հումորով, անմիջական անձնավորություն էր՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է Լիլիթ Թումանյանը:

Համատեղ աշխատանքի տարիները վառ են տպավորված նաև «Առավոտը հանրայինում» հաղորդման վարող Ազա Սարգսյանի հուշերում:

Back to top button