Հասարակություն

Հայաստանի ԱԳՆ-ը ճշտում է Շիրազում տեղի ունեցած պայթյունից ՀՀ քաղաքացիներ տուժել են, թե ոչ

ՀՀ արտգործնախարարությունն այս պահին ճշտում է՝ արդյոք այսօր գիշերն Իրանի Շիրազ քաղաքի առևտրի կենտրոներից մեկում պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր տուժել են, թե ոչ։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Դեսպանությունից հարցում ենք կատարել, բայց դեռ պատասխան չկա»,- ասաց նա։

Այսօր՝ տեղի ժամանակով 01։00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքում։ Նախնական տվյալներով 37 մարդ է տուժել։ Նրանցից 15-ը հիվանդանոց են տեղափոխվել։

Պայթյունի պատճառն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ պատճառ կարող էր հանդիսանալ գազի  արտահոսքը։

Back to top button