Հասարակություն

Հաճելի անակնկալ կանանց եւ աղջիկներին

Մայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև կին վարորդները: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի տակ կանգնած մեքենաների կին վարորդներին և ուղևորասրահում գտնվող կանանց նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ, ինչը հաճելի անակնկալ է դարձել վերջինների համար` պարգևելով բարձր տրամադրություն:

Գոհունակություն հայտնելով Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության համար կանայք նշել են, որ այն իսկապես տոնական տրամադրություն հաղորդեց իրենց և օրը դարձրեց ավելի հիշարժան:

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում մայրաքաղաք ժամանող բոլոր կանանց և աղջիկներին դիմավորում են տոնական տրամադրությամբ: Նվիրվող ծաղիկներն ու Երևանի քաղաքապետի անունից շնորհավորական բացիկներն իսկապես հաճելի տրամադրություն են հաղորդում ժամանող կանանց և աղջիկներին:

Առաջինը Շարժայից և Մոսկվայից ժամանածներին է մատուցվել անակնկալը, ինչը, նրանց հավաստմամբ, և՛ հաճելի է, և՛ շատ տպավորիչ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև մայրաքաղաք ժամանած հյուրերին ծանոթացնելու հայկական տոնացույցին և գեղեցիկ ավանդույթներին:

Հավելենք, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող կանանց և աղջիկներին մատուցվող անակնկալը կշարունակվի ողջ օրը:

Back to top button