Քաղաքական

Թուրքիայի արևելյան սահմանագոտու ականազերծման ծրագրի տողատակերը

ԵՄ ֆինանսավորմամբ Թուրքիայի արևելյան սահմանագոտու տարածքը  ծրագրվում է մաքրել ականներից՝  գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը: Արարատ լեռան արևելյան Իգդիր նահանգում աշխատանքներն արդեն սկսվել են: Ծրագիրը գործում է 2016 թվականի ապրիլի 4-ից:

2017 թվականի համար նախատեսված ականազերծման ծրագրը  կմեկնարկի ապրիլի կեսերին եւ մինչեւ տարեվերջ  նախատեսված է ականազերծել  44,000  ական ՝ Իգդիրի շրջակայքում։

Թուրքիան մտադիր է ականազերծել Հայաստանի, Ադրբեջանի ու Իրանի հետ իր սահմանները :

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել Թուրքիայի տվյալ տարածքերում սոցիալ-տնետասական կարողությունները՝ հայտնում է թուրրքական թերթը:

Թուրք-քրդական  հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համար տարօրինակ է այս հրապարակումը:

Մարտի 21-ի Նովրուզի ընթացքում թուրքական ԶԼՄ-ները գրում էին,  որ Թուրքիայի համար  խնդրներ է  ստեղծում իրանցիների մուտքը Իգդիր ու Կարս նահանգներ: Իհարկե՝ սա դուր չի գա Անկարային, քանի որ այդ երկիրը այլ քաղաքականություն է վարում այդ տարածքներում: Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 90- ականներին Անկարան Նախիջևանի ադրբեջանցիներով էր բնակեցնում Իգդիրրի ու Կարսի նահանգները, նրանց արտոնյալ պայմաններով հողատարծքներ տրամադրում:  Սակայն վիճակը փոխվել է այսօր.

«Վերջին շրջանում ադրբեջանցիները հեռանում էին Վրաստան, կամ Թուրքայի ապահով վայրեր: Իսկ ադրբեջանցիները պետք են Աբնկարային, նրանց ներկայությամբ փորձում է հայերի ու քրդերի առջև կարմիր գիծ ստեղծել»:

Եղբայրական Ադրբեջանը Կարսում և Իգդիրում իր ներկայությամբ կարող է կանխել հայ-քրդական ճակատի ձևավորումը, որը պոտենցյալ վտանգ է Թուրքիայի համար, կարծում  է փորձագետը:

Թուրքիայի արևելյան սահմանը ականազերծելու մասին հարցը զարմացրեց նաև թուրքագետ Հակոբ Չաքրյանին:

Թուրքագետին ևս առնվազն անհասկանալի է նման ծրագրի իրագործումը:  Թե ինչ հեռահար նպատակներ են թաքնված  Թուրքիայի սահմանների ականազերծման ծրագրի հետևում, դժվար է հասկանալ: Այս պահին միջազգային ուժերին չի հետաքրքրում հայ-թուրքական սահմանի բացման հարցը, այնպես որ այս այս վարկածը ևս բացառում է թուրքագետը: Մնում է ենթադրել, որ այս քայլը  Թուրքիայի վախերով է պայմանավորված:

Back to top button