ԿարևորՏնտեսական

Այլընտրանքային ճանապարհ լինելու է․ Կարեն Կարապետյան

տեղադրված՝ 14.47
լրացված՝17.12

«Հայ-վրացական հարաբերություններին վերաբերող բոլոր կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-ամփոփելով իր երկօրյա պաշտոնական այցը Վրաստան, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Խոսելով Վրաստանի տարածքով այլընտրանքային ճանապարհների վերագործարկման մասին, վարաչեպտն վստահեցրել է, որ այն լինելու է։ Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանն   այցի երկրորդ օրը՝ այսօր, այցելել է Վիրահայոց թեմ, Թբիլիսիիում գործող  հայկական եկեղեցիներ, այնուհետև թեմի Հայարտուն կենտրոնում պատասխանել է վիարահայերին հուզո հարցերին։ Հարցերը վերաբերել են հայկական բիզնեսի Վրաստան արտահոսքին, երկքաղաքացիության հետ կապված խնդիրներին և այլն։ ՀՀ վարաչպետի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնում, ծանոթացել վերանոգման շուրջ ընթացող գործընթացներին։

 

 

Ամփոփելով Վրաստան կատարած երկօրյա պաշտոնական այցը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այն գնահատեց առարկայական ու կառուցողական․ «Մենք խոսել ենք երկկողմ հարաբերությունների մասին, նաև խանգարող բոլոր հանգամանքների շուրջ»:

Վարչապետը նշեց, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ խոսվել է երկու ժողովուրդների բարեկամական ու ջերմ հարաբերությունների մասին, կողմերն արձանագրել են, որ այս հարցում շատ անելիքներ կան դեռ։

Կարեն Կարապետյանը նշեց, որ օրակարգում են եղել նաև  ջավախահայերի խնդիրները, հայկական դպրոցների կրթական համակարգին, ուսուցիչների վերապատրաստմանն ու մասնավորապես դասագրքերին վերաբերող հարցերը։

«Չի եղել մի հարցը, որին վրացական կողմը փոխըմբռնումով չմոտենա»։

Այս այցի արդյունքում վրացի գործարարները պատրաստակամություն են հայտնել այցելել Հայաստան, որպեսզի քննարկեն հայկական կողմի առաջարկները։ Տեղեկացրեց վարչապետը, անդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանից բիզնեսի արտահոսք կա դեպի Վրաստան։

«Բիզնեսի արտահոսք դեպի Վրաստան չունենք, բայց պարզ է, որ բիզնեսը միշտ գտնում է այն տեղը, որտեղ արտոնյալ վիճակում է։ Չեմ կարծում, որ գործարարի համար Հայաստանում հարկային դաշտը ամենավանող տեղն է, բայց իհարկե կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործարարության համար Հայաստանում էլ ավելի բարենպաստ դաշտ ստեղծի»:

Եվ այլընտրանքային ճանապարհի մասին։ Հարցը, ինչպես հայկական, այնպես էլ վրացական մամուլի առաջին էջերում է այսօր։ Վրացական մամուլը նույնիսկ գրում է, որ Կարեն Կարապետյանը Վրաստան է ժամանել հարցի շուրջ կոնկրետ պայմանավորվածության նպատակով։ Ի դեպ, Կարեն Կարապետյանը նախորդ ամիս տրանսպորտի նախարարին հանձնարարել էր Վերին Լարսին այլընտրանքային ուղիների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։ Արդյոք կա առաջխաղացում այս հարցի շուրջ, վարչապետն ասաց․«Այո․համոզված եղեք լինելու է․․․կարևորը լինելու է»։

Նշելով, որ Վերին Լարսով ուղևորափոխադրումները շատ հաճախ դժվարությամբ են իրականացավում, Կարեն Կարապետյանն ասաց, որ հարցի շուրջ վրաց գործընկերները մշտապես եղբայրական հարաբերություններ են ցուցաբերել․հետևել են, որ այդ ճանապարհը ժամ առաջ բացվի․ «այլընտրանքային լուծումները դա և  լաստանավային ուղին է և բազմաթիվ այլ տարբերակներ․ ես ասում եմ՝ այլընտրանք լինելու»։

Թե վրացական կողմի հետ կոնկրետ որ այլընտրանքային ճանապարհների վերագործարկման հարցն է քննարկվել, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատվիրակության կազմում գտնվող փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց․«Բոլոր հնարավոր ճանապարհները»։

 

Back to top button