Հասարակություն

Կարեն Կարապետյանը չեղարկել է փոխոստիկանապետ Եղիազարյանի այցը Բելառուս

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղարկել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին 2017 թվականի մարտի 2-5-ը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշումը:

Այսօր վարչապետը որոշում է կայացրել, որում ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:

Վարդան Եղիազարյանը Մինսկում պետք է մասնակցեր Բելառուսի միլիցիայի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Back to top button