ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ են արել

տեղադրված՝ 16:37
լրացված՝ 18:29

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահներն առաջարկել են ՀՀ ԱԳ նախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշել է Նալբանդյանը` ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ կարելի է սպասել Ադրբեջանից:

«Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը` նշելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

Ցուցադրել ավելի
Back to top button