Քաղաքական

ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքական գերակայություններից է․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Սերգեյ Լավրովի հանդիպումներին՝ իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, նշել է, որ բանակցությունների՝ հասարակության համար հասանելի մասը արդեն տարածվել է Ռուսաստանի արտգործնախարարության  մամուլի ծառայության կողմից և ինքը որևէ նոր բան ավելացնել չի պատրաստվում:

Զախարովան միայն ասել է, որ «թեման անչափ զգայուն է: Բանակցություններն ընթացել են կառուցողական հունով, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր կոնկրետ գաղափարներ»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումների անցկացմանը՝ Զախարովան նշել է, որ ժամանակցույցը դեռ չի կազմվել:

«Անշուշտ, նոր հանդիպումներ կլինեն: Թեման Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, ուստի շփումները այդ հարցով կշարունակվեն», ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Back to top button