Հասարակություն

ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան՝ ներքին անձնագրերով


Հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելու հետ կապված համաձայնության գալ:

Սա տուրիզմի խթանման վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային անվտանգության ծառայությանն ու Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարականներ է տվել.

«Հարցի տեխնիկական լուծումներն ապահովել մինչև մարտի 1-ը, որպեսզի տեղի ունենա միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Զբոսաշրջության պետական կոմիտեին՝ այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով, ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ: Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»:

Back to top button