Սպորտ

Մեկական ոսկե և արծաթե մեդալ սամբոյի գավաթի խաղարկությունից

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեկ երեկոյան ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը, որին մասնակցող 21 երկրի 200 մարզիկների թվում էին նաև Հայաստանի սամբիստները: Որախությամբ պետք է նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում մեր մարզիկները հաջող են հանդես եկել Հայաստան բերելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Մրցումների առաջին օրն իսկ  ի պատիվ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանի հնչեց հայոց օրհներգը և բարձրացավ եռագույնը : Ոսկե մեդալին մոտ էր նաև  աշխարհի կրկնակի չեմպիոն, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, ով ցավոք ոսկե մեդալի համար պայքարում զիջեց ռուսաստանցի Ալի Կուրժևին ու ստիպված եղավ այս անգամ բավարարել արծաթե մեդալով: Սա մրցաշրջան-2015-ում Հայաստանի սամբիստների նվաճած առաջին մեդալներն էին:

 

Back to top button