Տնտեսական

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կայուն աճում է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Տարեց տարի ավելանում է մեր երկիր ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ինչը գոհացնում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանին։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ ոլորտի գրավչությունը կրում է շարունակական բնույթ: Միայն այս տարվա առաջին կիսամյակլում ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 495 հազար 597, ինչը 17,3 տոկոսով ավելի է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Զբոսաշրջիկները ավելի հաճախ Հայաստան են գալիս նվազման կարգով Ռուսաստանից, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից և ԱՄՆ-ից: Աճը պայմանավորված է ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությամբ։ «Նպաստող գործոններից են ենթակառուցվածքների զարգացումը, ծառայություննրի  որակի բարձրացումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիակացումը, մուտքի-ելքի և տրանսպորտի մատչելիությունը»։

Վերջինիս պարագայում մեծ դեր է խաղում վերջերս որդեգրած բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև հանրային առողջությունը և անվտանգությունը։ Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ դինամիկ զարգանում է և ներքին զբոսաշրջությունը՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով մոտ մեկ երրորդով։ «Այսպես՝  2013 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը համեմատ նախորդ տարվա հետ ավելացել է 30,1 տոկոսով՝ կազմելով 699 հազար 540: Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է 30,4 տոկոս՝  անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գերազանցելով 95 հազարը»։

Զբոսաշրջային գրավչությանը նպաստում են տարբեր փառատոնների անցկացումը: Հոկտեմբերի սկզբին Վայոց ձորի մարզում, մայրաքաղաքում և Գյումրիում կանկացվեն Գինու, Արվեստի և արհեստի փառատոները: Ըստ կազմակերպիչների՝ այս միջոցառումները ընդգրկված են զբոսաշրջային տուրերում: Դրանցից կարող են օգտվել նաև սոցփաթեթների շահառուները։

Ցուցադրել ավելի
Back to top button