ԿարևորՀասարակություն

Արթուր Բաղդասարյան.«Մարդու իրավունքներն այսօր Հայաստանում խախտվում են բոլոր ոլորտներում»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գլխավորելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը: ՄԻՊ գրասենյակին հնարավորություն է տրվել նաև ընտրել ու հանձնաժողովին ներկայացնել հինգ հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես ընդգրկվելու են հանձնաժողովում: Վերջիններս, սակայն, միակը չեն լինելու, այլ փոփոխվելու են ռոտացիոն կարգով:

«Մարդու իրավունքներն այսօր Հայաստանում խախտվում են բոլոր ոլորտներում սոցիալական, տնտեսական, դատաիրավական համակարգում»,-այս մասին այսօր հայտարարեց առաջին անգամ ՄԻՊ գրասենյակ այցելած Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով նկատեց, թե պետք է ողջունել այն, որ իշխանությունը ոչ թե կոծկում, այլ վճռականություն է հայտնում լուծել մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրները: Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված նոր՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը, որի մանդատն ըստ Բաղդասարյանի շատ ավելի ընդգրկուն ու լայն է լինելու:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն էական բարելավման կարիք ունի: Օրենքներում գրված փաստաթղթային նորմերից մենք պետք է անցնենք մարդու իրավունքների իրական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության էական բարելավման»:

Հայաստանի իշխանություններին չի գոհացնում նաև Միջազգային կազմակերպությունների զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իշխանության տեսակետը փոխանացեց ԱԱԽ քարտուղարը: Այդ դեպքում ինչ է անելու ՄԻՊ գրասենյակը, տրամաբանական այս հարցին տրվեց այսպիսի պատասխան՝ մասնավոր խնդիրները քննարկելու է ՄԻՊ գրասենյակը: Մասնավոր վերջին դեպքը, որն այս պահին ՄԻՊ գարնսեյկաի ուշադրության կենտրոնում է, ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցում ծեծի ենթարկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի հարցն է, որի հետ կապված օմբուդսմենը տեղեկացրեց.

«Մասնավոր դեպքի վերաբերյալ ես Ձեզ ուղղակի տեղեկացնեմ, որ մեր կողմից վարույթը սկսված է, և ես եռօրյա ժամկետում խնդրել եմ ոստիկանապետից տեղեկություններ, այդ մասին հայտարարություն եղել է: Ամենաուշը երեքշաբթի ըստ այդ պատասխանի կլինեն շատ կոնկրետ տեղեկությունները և հնարավոր է նաև գնահատականները, որ մենք սպասում ենք: Մասնավոր հարցերով խնդրում եմ շարունակեք դիմել ՄԻՊ-ին, այլ ոչ թե միջգերատեսչական հանձնաժողովին»:

Back to top button