ԿարևորՎերլուծական

Տարածաշրջանում լարվածության սրումը շարունակվում է, ասում է նախկին դիվանագետը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Քաղաքագետ Արա Պապյանի՝ տարածաշրջանի լարվածության մասին մի քանի ամիս առաջ արված կանխատեսումներն իրականացել էին ու այսօր նա լրագրողների հետ հանդիպել էր նոր վերլուծություններ ներկայացնելու համար։
Թուրքիայում հակահայկական տրամադրությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սրվել են. ասվածի ապացույցը հայերի նկատմամբ բռնություններն ու սպանություններն են:
Իրանում հունիսին սպասվող նախագահական ընտրություններից առաջ ևս բախումներն անխուսափելի են։
Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկիշխանություն է ձևավորվել:
Ադրբեջանի որոշ շրջաններում գրանցված անհանդուրժողականության դրսևորումներն էլ, քաղաքագետի կարծիքով, ազգային խնդիրներով են պայմանավորված, քանի որ դրանք հիմնականում լեզգիաբնակ շրջաններում են տեղի ունենում։
Մի խոսքով՝ լարվածություն է տարածաշրջանի բոլոր երկրներում:
Հայաստանում ներքաղաքական լարվածության աճ գրանցվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ ձեռնարկված մահափորձից հետո, ասաց Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը՝ դժվարանալով որոշակիորեն ասել, թե դա ում ձեռքի գործը կարող է լինել։Սակայն նշեց, որ լավ է, որ լարվածությունը չեղավ այն աստիճան, ինչն ակնկալում էին: Այդուհանդերձ՝ նա որոշ դիտարկումներ ներկայացրեց, ինչից պարզ դարձավ, որ դա, իր կարծիքով, չի կարող լինել արտաքին  պատվեր։

«Չեմ կարծում, թե КГБ- ի հետքը կա: Շատ մութ պահեր կան ինձ համար՝ սկսած զենքի տեսակից ու վերջացրած կատարվածի անմակարդակությունից: Ես ավելի հակված եմ ներսում փնտրել»,- նշեց նա։
Քաղաքագետին կասկածի տեղիք է տալիս «Նագանը» որով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել, և 30 տարվա վաղեմության փամփուշտների օգտագործումը։ «Որևէ լուրջ կազմկերպություն նման զենքի տեսակ չէր կիրառի»,- ասաց։

Ռուսաստանից որևէ արձագանք չեղավ Հայրիկյանի մեղադրանքներին ի պատասխան՝ ինչը նշանակում է,  որ կարևորություն չի տրվել նրա հայտարարություններին, եզրակացրեց Արա Պապյանը:

Այսպիսով՝ տարածաշրջանում լարվածությունն ակնհայտ է և այն ավելի սրվում է Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր գործարկման դեպքում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու Ադրբեջանի սպառնալիքների ներքո:

«Չեմ բացառում, որ հարվածեն ինքնաթիռներին»,- ասաց նախկին դիվանագետը։

Երկու կողմ էլ իրենց հայտարարությունների գերին են դարձել: Եվ այսպես, եւ այնպես պետք է գործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը: Եթե ադրբեջանական կողմը ոչնչացնի հայկական քաղաքացիական ինքնաթիռ, ապա մեկի դիմաց հայկական կողմը պետք է 10 ադրբեջանական ինքնաթիռի հարվածի:

Այդ դեպքում ինչո՞ւ էր անհրաժեշտ օդանավակայանի կառուցումը, եթե այն գործարկելը վտանգավոր էր լինելու. լրագրողների դիտարկմանն ի պատասխան քաղաքագետը կարծիք հայտնեց թե գուցե Բաքուն սկզբում համաձայնություն է տվել օդանավակայանի գոյությանը, սակայն դա խորամանկ քայլ է եղել, որպեսզի հայերը կաուցելով՝ ֆինանսական վնաս կրեն։
Ինչևէ՝ որպեսզի այսօր չլուծված հակամարտություն չունենայինք՝ հարկ էր, որ ժամանակին ավարտեինք պատերազմը,  կարծիք հայտնեց Արա Պապյանը։

Թողնել պատասխան

Back to top button