Քաղաքական

Անկարայում ամերիկյան դեսպանատան պայթյունի պատասխանատուն ձախ արմատական ուժերն են

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Անկարայում ԱՄՆ դեսպանաատան մուտքի մոտ փետրվարի 1-ին տեղի ունեցած պայթյունը շարունակում է մնալ արևմտան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» ձախ ծայրահեղական խմբավորումը: Ահաբեկչական այս կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ կատարվածը որակվում է որպես վրեժ Միացյալ Նահանգների դեմ ` Թուրքիան ստրկացնելու փորձի համար։
Ավելի վաղ՝ նույն խմբավորումը հարձակումներ է կատարել ամերիկացի զինծառայողների դեմ:
Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ ահաբեկչության իրական հեղինակի ի հայտ գալը անակնկալ հանդիսացավ Արևմուտքի համար։
Փորձագետը նշեց, որ ահաբեկչական այս կառույցը աչքի է ընկել նաև թուրքական իրավապահ և ուժային կառույցի աշխատակիցների դեմ հարձակումներով: Հունվարի 18-ին ձեռբակալվել էին  խմբավորման 85 անդամներ:

Ահաբեկչական ձախ ծայրահեղական խմբավորումը հենված է սոցիալիստական գաղափարախոսության վրա և, ինչպես նշեց  միջազգային հարցերով փորձագետ Մենուա Սողոմոնյանը, այնտեղ գերիշխում են հակաամերիկյան և հակաՆԱՏՕ- ական տրամադրությունները։

Խմբավորման կորիզը գտնվում է Բելգիայում և Գերմանիայում: Ըստ փորձագետի՝ կառույցը չի կարող Ստամբուլում իրականացված հայազգի կանանց վրա հարձակումների հետ առնչություն ունենալ։

Բանախոսները կարծիք հայտնեցին. որ հակահայկական հարձակումների ձեռագիրը պատկանում է թուրք ազգայնական ծայրահեղականներին:

Թողնել պատասխան

Back to top button