Նոտարին ազատելու հարցով դիմել է դատարան


ՀՀ արդարադատության նախարարը հունվարի 15- ին ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ, այսօր հայտնում են արդարադատության նախարարությունից:
Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը դատարանը հունվարի 17- ին բավարարել է։
Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հունվարի 22- ի հրամանով նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է:
Նույն օրվա մեկ այլ հրամանով Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննությանը ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա: