Քաղաքական

Նախագահի թեկնածուների երեք խումբ՝ ըստ Մհեր Շահգելդյանի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Լրացավ քարոզարշավի մեկ շաբաթը և այս ընթացքում թեկնածուների դրևորած նախընտրական մարտավարությունից ելնելով ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը թեկնածուներին երեք խմբում դասեց:
Առաջին խմբում միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ակտիվ քարոզարշավ է իրականացնում, երկրորդում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանն են:
Մյուս բոլոր թեկնածուները, ովքեր կամ ժամանակավորապես, կամ անժամկետ դադարեցրել են քարոզարշավը, կամ էլ հացադուլ են անում, արդեն երրորդ խմբում են։

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ լավագույն ընտրություններ կազմակերպելու հնարավորություն կա, սակայն հաշվի առնելով թեկնածուների պակաս ակտիվությունը, կամ լրիվ պասիվությունը շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները փորձում են արհեստականորեն բարձրացնել մյուս թեկնածուների վարկանիշը։
Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան Շահգելդյանը պարզաբանեց, թե նախընտրական գործընթացին հետևում են դիտորդները և գնահատականը կտրվի նրանց կողմից։

Թեկնածուների մարտավարությունը, որը դրսևորվում է պասիվ քարոզարշավով ու հացադուլներով, կարծես անտարբերություն է առաջացրել հասարակության շրջանում.Այս նկատառմանն ի պատասխան Մհեր Շահգեդլդյանը պատասխանեց, թե ինքը տեսել է բավականին ակտիվ ու հետաքրքրված ընտրազանգված։

ՕԵԿ  փոխնախագահի կարծիքով՝ ԲՀԿ ընտրազանգվածի մի մասը կսատարի Սերժ Սարգսյանին,  կբաժանվի նաև ՕԵԿ և ՀՅԴ-ի  ընտրազանգվածը:
Ի դեպ՝ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ ՕԵԿ-ականները չէին քվեարկել ՕԵԿ-ի օգտին, հարկ էր, որպեսզի բարեփոխումներ իրականացվեին։ Բարեփոխումներից հետո առայժմ չի ասվում թե քանի անդամ ունի ՕԵԿ-ը: Ամեն դեպքում՝ Մհեր Շահգելդյանը ձեռնպահ մնաց թիվ հրապարակել:

Թողնել պատասխան

Back to top button