ԿարևորՔաղաքական

Հոփքինսի համալսարանը Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գիրք է հրատարակելու

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ջոն Հոփքինսի համալսարանը  առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին գիրք է հրատարակելու: Այնտեղ  համալսարանի մագիստարոսներն ներկայացնելու են  այս շաբաթ Ադրբեջան, Հայաստան և Արցախ իրենց այցի մանրամասները և որոշ նկատառումներ հակամարտության կարգավորման շուրջ, ինչի մասին պրոֆեսոր Ուիլյամ Զարթմանը ասել է Արցախի պետական համալսարանում ունեցած հանդիպման ընթացքում:

«Գրքի հեղինակները կլինեն մագիտրատուրայի այստեղ ներկա ուսանողները։ Ամեն մեկը կգրի հակամարտության ընկալման իր տեսակետը եւ, գուցե, այդ թարմ մտքերը, թարմ ստեղծագործական մոտեցումները հնարավորություն կտան , որ ձեր հանրապետությունը դուրս գա տնտեսական եւ քաղաքական մեկուսացումից դեպի տնտեսական, ինչու չէ նաեւ քաղաքական զարգացման ուղի»,- ասել է փիլիսոփայության պրոֆեսորը։

Թողնել պատասխան

Back to top button