Քաղաքական

Վերընտրվելու եմ, որ շարունակեմ արդեն սկսածը, վայոցձորցիներին ասել է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներն այսօր շարունակվել են Վայոց ձորի մարզում: «Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է հետևյալի վրա` ձեր վստահությամբ շարունակել արդեն սկսվածը»,-իր ելույթում մասնավորապես նշել է նախագահի թեկնածուն` շարունակելով, որ զարգացած գյուղն ու գյուղատնտեսությունն իր նախընտրական ծրագրի կարևոր մասն է:
«Մենք մի խնդիր ունենք լուծելու, որը, համոզված եմ, կլուծվի 2013-ին, այն է` երկարաժամկետ վարկավորմամբ գյուղտեխնիկայի տրամադրումը  գյուղացիներին և գյուղատնտեսություններին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սակայն, նրա խոսքով, միայն գյուղատնտեսության զարգացումը չէ, որ առաջնային է Վայոց ձորում: Սերժ Սարգսյանը մատնանշել է նաև հանքարդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը:
Սերժ Սարգսյանը հորդորել է եղեգնաձորցիներին` ակտիվ մասնակցել ընտրություններին և արտահայտել իրենց որոշումը, քանի որ այդպիսով երկիրն ու իրենց դարձնում են ավելի ազատ:

Թողնել պատասխան

Back to top button