Քաղաքական

Գործարկվել է Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական կայքը

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գործարկել է իր անձնական կայքը` raffi4president.am: Կայքի գլխավոր էջում տեղադրված է Հովհաննիսյանի ուղերձը. «Սիրելի հայրենակից, Ես հավատում եմ, որ իսկական մե՛ր Հայաստանը դեռ առջեւում է: Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղ: Արի՛ ինձ հետ: Հնարավոր է»: Բացի դիմումից, կայքում տեղադրված է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը, նրա կենսագրությունը, ինչպես նաեւ նրա նախընտրական քարոզարշավին վերաբերող լուրեր եւ տեսանյութեր:

Թողնել պատասխան

Back to top button