ԿարևորՔաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր երկու նիստ կգումարի՝ մեկը հերթական, մյուսն՝ արտահերթ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա ընթացքում երկու նիստ կգումարի` մեկը հերթական, մյուսը` արտահերթ: Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին` հերթական նիստի օրակարգում երեք հարցի քննարկում է նախատեսված. նախագահի երեք թեկնածուների` Արման Մելիքյանի, Անդրիաս Ղուկասյանի և առաջադրված, այնուհետ ընտրապայքարից հրաժարված թեկնածու Ռուբեն Այվազյանի դիմումները: Հիշեցնենք՝ գրանցված թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը Հանձնաժողովի նախագահից պահանջել էր մինչև քարոզարշավի մեկնարկը` հունվարի 21-ը, անվավեր համարել Հանրապետական կոսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը՝ հակառակ դեպքում սպառնալով անժամկետ հացադուլ հայտարարել:

Իսկ գրանցված թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ նխագահին հորդորում է առաջիկա ընտրություններին ընտրողների թվի վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու նպատակով հրապարակել Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանի քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացած քաղաքացիների, Հայաստանի քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ:
Հաջորդ արտահերթ նիստում ԿԸՀ-ը կքննարկի առաջադրման համար փաստաթղթեր ներկայացրած Ռոբերտ Սիմոնյանի դիմումը: Բոլոր հարցերով զեկուցողը հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

Թողնել պատասխան

Back to top button