Հասարակություն

«Աքիլեսը» խորհուրդ է տալիս օգտագործել տեսաարձանագրիչ սարքեր

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր ամփոփել է հասարակական կազմակերպության աշխատանքը և անդրադարձել է հետագա անելիքներին:
Ըստ նրա՝ իրենց հաջողվում է կարգավորել ի հայտ եկած իրավական և այլ բնույթի խնդիրները՝ արձագանքելով վարորդների կողմից ստացված ահազանգներին:
Դրանցից վերջին ժամանակաշրջանից նա նշեց ավտոմեքենաների տեխզննման կտրոնների պակասորդի հետ  դժարությունները: Արդյունքում՝ տուգանքների կիրառումը հետաձգվեց:
Վերջին տարիներին Ճանապարհային ոստիկասնությունում իրագործվել են բարեփոխումներ, որոնց ազդեցությունը երթևուկության կանոնակարգման վրա «Աքիլեսի»  նախագահն այսօր դրական գնահատեց:

Ըստ նրա՝ վարորդների իրավունքների պաշտպանությանը լավագույնս կարող են աջակցել տեսաարձանագրիչ սարքերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում: Վերջերս դրա օգնությամբ գրանցվեց ՃՈ աշխատակիցների կողմից թույլ տրված իրավախախտումը: Այդ տեսագրությունը հայտնվել էր համացանցում և մեղավոր ոստիկանները հեռացվեցին աշխատանքից։
Բացի տեխնիկական միջոցներից՝ Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ և իրավական դաշտին: Նա նկատեց, որ վարչական իրավախատումների մասին օրենսգիրքը վերանայման կարիք ունի, քանի որ վարորդների համար նախատեսված տուգանքները անհամաչափ մեծ են, իսկ որոշ դեպքերում և անտեղի, ինչը ապացուցված է եղել դատական կարգով։
Միևնույն ժամանակ՝ նա մտահոգված է վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների իմացության ցածր մակարդակով:

Կազմակերպությունը հրավիրել է ոստիկանության ուշադրությունը և այն հանգամանքին, որ մեզանում գործող շատ կանոններ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին և փոփոխման կարիք ունեն:

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button