ԿարևորՔաղաքական

Պարգևատրում՝ սահմանախախտին բռնելու համար

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի մարզ

Պարգևատրում՝ սահմանախախտին բռնելու և սահմանապահ զորքերին հանձնելու համար: Պարգևատվրվողն Արմավիրի արզի Բագարան գյուղի բնկիչ Արթուր Սահակյանն է, ով իր տանից նկատել էր հայ-թուրքական պետական սահմանը հատողին և անմիջապես անցել գործի:

Սահմանամերձ գյուղերի բնակիչներն ի ծնե սահմանապահները: Նրանք կարիք չունեն սահմանապահի հատուկ դաընթացներ յուրացնելու: Ապրում և աշխատում են սահմանի մոտ, աչալուրջ են, լավ են ճանաչում տարածքն ու բնակիչներին, օտարին`տարբերում յուրայիններից: Նոր տարվանից նորովի էր ցանկացել ապրել Թուրքիայի 35-ամյա քաղաքացին, ով փորձել էր Հայաստանի միջոցով հասնել Եվրոպա: Նպատակը իրականացնելու համար երկար ճանապարհ էր անցել և հասել հայ-թուրքական պետական սահման, իսկ հունվարի 8-ի առավոտյան անցնելով Ախուրյան Գետը մտե`լ Բագարան գյուղ: Ախուրյան գետն այս ժամանակահատվածում սակավաջուր է և սահմանախախտը հեշտությամբ հատել էր սահմանը: Սահմանախախտ օտարականին առաջինը նկատել էր Բագարան գյուղի բնակիչ Արթուր Սահակյանի կինը, ով դուրս գալով պատշգամբ, այգում տեսել էր ցեխակոլոլ մեկին և կանչել ամուսնուն:

Արթուր Սահակյանը օտարականի հետ զրուցելուց հետո նրան տարել է տուն, իսկ որդուն հրահանգել կանչել գյուղապետին, որպեսզի անկոչ հյուրին սահմանապահ ուղեկալ տանեն: Արթուր Սահակյանի նկարագրելով Թուրքիայի քաղաքացին իր հետ ունեցել է միայն անձնական փաստաթղթեր և փոքիրկ պոլիէթիլային տոպրակ, որը չի ստուգել և զգուշության համար թողել դրսում: Ըստ անձնական փաստաթղթերի 35 -ամյա տղամարդը Վանի նահանգից էր, նրա ազգականներն ապրում են Եվրոպայում և ինքը ցանկացել է գնալ հարազատների մոտ, սակայն իր պետությունը թույլ չի տվել: Այդ պատճառով էլ աննկատ անցնելով սահմանը, փորձել է Հայաստանի միջոցով դիմել Եվրոաորհուրդ ու գնալ Ֆրանսիա: Արթուր Սահակյանը թուրքերենին փոքրիշատե տիրապետել է նախկին ադրբեջանցի հարևանների հետ շփվելով: Բագարան գյուղում մինչև 1988-89թթ ապրել են նաև ադրբեջանցիներ:

Արթուր Սահակյանը սահմանախախտին բռնելու և սահմանապահ զորքերին հանձնելու համար արժանացել է սահմանապահ զորքերի հրամանատարության խրախուսանքին: «Սահմանի պահպանության համար» մեդալով նրան պարգևատրել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, դրամական պարգև է հանձնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Թողնել պատասխան

Back to top button