Մշակույթ

Աբաջյանի կերտած կինոյի, հեռուստա ու ռադիոբեմադրությունների դերերը կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ

Ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Տիգրան Սարգսյանն այսօր ցավակցական խոսք է հղել արտիստի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի և ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ»,- ասել է նա։

 

Թողնել պատասխան

Back to top button