ԿարևորՀասարակություն

«Ռադիոլուրի» մեր գործընկերն արժանացավ վարչապետի պարգեւին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայրենի կառավարությունում արդեն ավանդույթ է դարձել` վարչապետի կողմից լրագրողների ամանորյա ընդունելությունը կազմակերպել հին տոմարով տարեմուտին:
2012 թվականը կառավարության համար լարված աշխատանքի տարի էր, բայց կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ. այսօր կառավարությունում լրագրողների ամանորյա ընդունելության ժամանակ ընդգծեց վարչապետ Սարգսյանը` արձանագրված հաջողությունները պայմանավորելով նաեւ լրագրողների աշխատանքով:
Վարչապետը միաժամանակ նկատեց նաեւ` եթե խոսքի ազատությունը վերջին տարիներին Հայաստանում էապես ամրապնդվում է, ապա միաժամանակ ԶԼՄ-ների առջև այսօր ծառանում են նոր խնդիրներ: Արագ փոփոխվող աշխարհը, ըստ վարչապետի, պահանջում է կարողանալճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը:
Կառավարությունը տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է պահում ԶԼՄ-ների աշխատանքը եւ չի զլանում գնալ հենց իրեն ուղղված քննադատության հետքերով, ասաց վարչապետը։

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով և վարչապետի շնորհակալագրով այսօր պարգևատրվեցին ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ:
Ի թիվս մի շարք լրագրողների` բարձր գնահատվեց նաեւ մեր գործընկերոջ աշխատանքը: Բարեխիղճ եւ օպերատիվ լուսաբանման համար պարգեւատրվեց նաեւ «Ռադիոլուր»-ի թղթակից Հասմիկ Դիլանյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button