ԿարևորՀասարակություն

Ձյան պատճառով որոշ ճանապարհներ փակ են. ինչ է սպասվում առաջիկա օրերին

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Տեղացած առատ ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից այսօր սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացրեց  «Հայավտոճանշին տնօրինության» ՊՈԱԿ- ի գլխավոր տնօրենի տեղակալ  Ավագ Պետրոսյանը:
Դժվարանցանելիությունը պայմանավորված է ուժեղ բքով եւ տեսանելիության բացակայությամբ, վստահեցրեց ոլորտի պատասխանատուն:

Ավագ Պետրոսյանի խոսքով՝ այժմ փակ են Սելիմի լեռնանցքը, Մեղրաձոր, Հանքավան ճանապաճհները, Արա գյուղն ու  Երնջատափը: Մնացած ճանապարհները բաց են, դժվարանցանելի։
Տեղեկացնենք, որ մաքրման աշխատանքներում ներգրավված է 226 միավոր մեքենասարքավորում, այդ թվում` 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող մեքենաներ և  34 տրակտոր։
Հավելեմ, որ չնայած տեղացած առատ ձյան՝ այնուամենայնիվ, բնականոն աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ն ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ։

 

Թողնել պատասխան

Back to top button