ԿարևորՄիջազգային

Սիրիայի քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել է 60 հազարի

ՄԱԿ-ի տվյալներով` 2011թ. մարտից Սիրիայում սկիզբ առած հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 60 հազար մարդ:
Մոտ հինգ ամիս տևած վերլուծության արդյունքում հնարավոր է եղել կազմել 59 հազար 648 սպանվածների ցանկը: Նրանք սպանվել են Սիրիայում 2011թ. մարտի 15-ից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ հակամարտությունը դեռ շարունակվում է, կարող ենք ենթադրել, որ արդեն 2013-ի սկզբի դրությամբ սպանվել է ավելի քան 60 հազար մարդ: Զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում էինք»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Պիլլայը:

Թողնել պատասխան

Back to top button