ԿարևորՏնտեսական

Հունվարի 1- ից գործողության մեջ մտավ եկամտային հարկը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

2013 թ հունվարի 1- ից մեր երկրում ներդրվում է եկամուտների հարկման նոր համակարգ՝ եկամտային հարկ: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ  հարկման նոր համակարգով եկամուտների նվազեցում տեղի չի ունենա:  Աշխատավարձերի հարկման փոփոխության էությունն այն է, որ ներկայումս գործող պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն 2013 թվականից գործելու է  մեկ միասնական եկամտային հարկ, որը հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու մասին մեկ հաշվետվությունը գործատուն հարկային մարմին է ներկայացնելու բացառապես էլեկտրոնային եղանակով:
Հարկային համակարգում կատարվող այս փոփոխության նպատակն է օպտիմալացնել գործատուների կողմից հաշվետվություններ ներկայացնելու գործընթացը, ասում են կառավարության ներկայացուցիչները։

Թողնել պատասխան

Back to top button