ԿարևորՄիջազգային

ԱՄՆ- ում «ֆինանսական ճեղքվածքը» հաջողվեց հաղթահարել. Օբաման ստորագրեց օրենքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է երկրի «ֆինանսական ճեղքվածքի» կանխարգելմանն ուղղված օրենքները, որոնք չորեքշաբթի հաստատվել էին Ներկայացուցիչների պալատում, իսկ նոր տարվա նախօրեին՝ Սենատում:
Համաձայնությունը, որի վրա բյուջետային բանակցությունների մասնակիցները աշխատում էին գրեթե մեկ ամիս և ընդունեցին մինչև 2013- ը՝ Նոր տարուց տառացիորեն ժամեր առաջ, չեղյալ է հայտարարում հարկային արտոնություններն այն մարդկանց և ընտանիքների համար, որոնց տարեկան եկամուտները համապատասխանաբար գերազանցում են 450 և 400 հազար դոլարը և բյուջեի սեկվեստորի հարցը հետաձգում է 2 ամսով:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ գործարքը հնարավոր է դարձել անցած երկուշաբթի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչել Մակկոննելի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
Հանրապետականները համաձայնել են բարձրացնել ապահովված ամերիկացիների հարկերը և հետաձգել բյուջեի ծախսային մասի կրճատումների վերաբերյալ որոշումը:

Թողնել պատասխան

Back to top button