ԿարևորՄիջազգային

Ջորջ Բուշին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, որը բուժում է ստանում Հյուսթոնի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տեղեկացրել է նրա ընտանիքի մամուլի քարտուղար Ջիմ Մաքգրետը:
Նա նշել է, որ այդ բաժանմունք են Բուշին տեղափոխել կիրակի օրը: 88- ամյա նախկին քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր դեռ նոյեմբերին ուժեղ հազի պատճառով, իսկ վերջին օրերին նաև բարձր ջերմություն ունի:
Մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ բժիշկները զգուշությամբ են խոսում նրա առողջական վիճակի մասին՝ լավատեսական կանխատեսումներ անելիս:

Թողնել պատասխան

Back to top button