Մշակույթ

Հայ ներկա մշակույթը ադեկվատ չէ համաշխարհային մշակութային արժեքային համակարգին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Անցնող մշակութային տարին է այսօր ամփոփել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի տնօրեն Արմեն Մազմանյանը։Դաշտը բնորոշելով ոչ ադեկվատ համաշխարհային մշակութային արժեքային համակարգին, Արմեն Մազմանյանն այնուամենայնիվ հանդիպումն ավարտել է լավատեսական նոտաներով՝ թվելով այն ձեռքբերումները, որոնք ունեցել է մասնավորապես կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Արմեն Մազմանյանը չի ժխտում, որ կոնկրետ մի քանի ոլորտներում առկա թերությունների համար պատասխանտվության իր բաժինն ունի նաև Կինոյի և թատրոնի ինստիտուտը։ Բայց նա երևույթի ավելի խորքային պատճառներն է տեսնում ու ասում, որ պատճառը մեր կրթական համակարգի ակունքներում է։
Այդուհանդերձ՝ քանի որ Մազմանյանն, ինչպես ասում է , այն տարիքում չէ, որպեսզի միայն դժգոհի ու քննադատի, թվարկում է նաև 2012-ի գուցե քիչ , բայց կարևոր ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք առնչվում են մասնավորապես Կինոյի և թատրոնի ինստիտուտի հետ։
2012-ին ակտիվ էին հակապես ինստիտուտի կինոֆակուլտերտտի ուսանողները, որոնց դեբյուտային ֆիլմերը մի շարք փառատոներից վերադարձել են գլխավոր մրցանակներով։ Ուսանողները հաջողությամբ հանդես են եկել թատերկան ներկայացումներում։ Կինոյի և թատրոնի ինստիտուտում ստեղծվեց, Մազմանյանի վստահեցմամբ, Երևանի լավագույն ձայնագրման ստուդիան։
«Արվեստի այս բուհի ուսանողները մասնագիտական մկրտությունը նախկինում ստանում էին թատրոնում, այժմ թատրոնին փոխարինում են հեռուստատեսային սերիալները։ Կինոյի և թատրոնի ինստիտուտում փորձում են լուծել խնդիրը՝ բանիմաց և գրագետ սցենարիստների , հեռուստառեժիսորների, ինչպես Մազմանյանն է ասում, արտադրությամբ։
«Թատերականի արտադրանքը դեռ կտա իր պտուղները՝ ընդամենը երկու-երեք տարի հետո»,- վստահեցնում է նա։

Թողնել պատասխան

Back to top button