ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.Հայաստանի հաջորդ իշխանությունը պիտի լինի ճարպազերծված

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Գրիգորի օրհնությամբ այսօր մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած համաժողովրդական ժողովը։ Մոտքն ազատ էր, այլ կուսակցություներից հատուկ հրավիրյալներ չկային։ Յուրօրինակ հավաքը բաղակացած էր «Ժառանգւոթյան» ներկայացուցիչների ելույթներից ու երաժշտական կատարումներից։ Հեղինակային կատարաղ Կարեն Մամիկոնյանն իր ելույթից առաջ նշեց, որ բարդերը քաղաքական գործիչներին չեն սիրում, քանի որ նրանց համարում են քաղցկեղածին բջջիջներ հասարակության մարմնի վրա։ Բայց բջջիջները տարբեր են լինում՝ չարորակ ու բարորակ։ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջինների թվում է։ Դրա համար էլ այստեղ է ՝ սատարելու «Ժառանգության» առաջնորդին իր երգով:

«Այո, ամեն ինչ հնարարվոր է, Նոր Հայաստան, արդար Հայաստան, քաղաքացու իշխանություն, իրավունքի գերակայություն, կոռուպցիայի անկում ու ժայթքում դեպի եվրոպական ապագա»,-միտքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից է։ Նրա պատկերացրած ապագայի իշխանությունը պիտի ծառայի միայն ու միայն ժողովրդին։ Ջանքերն ուղղի ոչ թե սեփական գրպանի հարստացմանը, այլ ողջ հասարակության։ «Հայաստանի հաջորդ իշխանությունը պիտի լինի ճարպազերծված» ,-ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կնվազեցնենք մեր աններելի կախվածությունը օտար ֆինանսական հոսքերից, կբարձրարցնենեք աշխատավարձը։ Հայաստանը կդառնա տարածաշրջանային բիզնես կենտրոն։ Կունենանք նոր Սահմանդրություն և նոր սահմանադրական ժողով։ Կիրականացվեն հակակոռուպցիոն և հակամենաշնորհային խիզախ ծրագրեր։ Վերևից ներքև բոլորը՝ անխտիր հավասար կլինեն օրենքի առջև»։ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այս ամենն իսկապես հնրարվոր է, բայց ոչ տանը նստելով և աստեղային ժամին սպասելով, կամ էլ մարգարեկան թվաբանություններ անելով, այլ փետրվարի 19-ին՝ առաջին գծում, ինչպես ասում է, ազնիվ ու ողջամիտ ընտրություն կատարելով։ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պաշտոնպես հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button