ԿարևորՔաղաքական

Առաջադրելո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ. հարցի պատասխանն այսօր չի հնչել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀՇ 17-րդ համագումարից սպասվող հարցի պատասխանն այսօր չի հնչել: ՀՀՇ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի հայտարարել` առաջադրվելու է արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը, թե ոչ:«Դիմել եմ բոլոր գերտերություններին եւ մինչեւ նրանցից հավանություն չստանամ, չեմ կարող ասել»,- կես կատակ, կես լուրջ ասել է նա, հորդորելով սպասել ևս երկու օր:

Նշենք, որ ՀՀՇ 17-րդ համագումարին ներկա էին Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը: Որևէ մեկը չէր ներկայացել ԲՀԿ-ից: ՀՀՇ 17-րդ համագումարին չի մասնակցել նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button